Բացահայտեք մեր ներդրումային նախագծերը, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է զարգացման և նորարարության խթանման համար:
Ghazarians Family Winery-ն այն վայրն է, որտեղ գինու յուրաքանչյուր շիշ պատմում է ազգային ժառանգության և սիրո մասին: Ghazarians Family Winery-ի համար գինիներ արտադրելը նախ և առաջ Արմավիրի մարզի ժառանգության հանդեպ սիրո դրսևորումն է: Մեր գինիների յուրաքանչյուր կում շշնջում է երկրի պատմության և նվիրումի մասին՝ հրավիրելով ձեզ դառնալ հայկական գինեգործության ավանդույթի մի մասը:
Դարավոր ժառանգություն ունեցող Կարա Բալա-ն վարդերի մշակման և աճեցման ընտանեկան բիզնես է: Այսօր մեր ջերմոցը վերածվել է ծաղկուն այգու, որն արտադրում է տարեկան ավելի քան 1,000,000 վարդ: Ընտանեկան սեփականության հիմքում ընկած և երիտասարդ սերնդի ղեկավարությամբ՝ մենք շարունակում ենք աճեցնել բարձրորակ վարդեր գալիք սերունդների համար:
Maqoor Water — որտեղ ջուրը մաքրութան ու անարատութան խորհրդանիշն է: Մեր ջուրը հոսում է անմիջապես աղբյուրից դեպի շիշ՝ զերծ մնալով քիմիական որևէ միջամտությունից: Այն իր անվանումը ստացել է հայերեն «մաքուր» բառից և սկիզբ է առնում Հայաստանի Կոտայքի մարզի Բուժականի անաղարտ աղբյուրներից: Լեգենդների և բանահյուսության մեջ ընկղմված՝ տարածաշրջանի հարուստ պատմությունը միահյուսվում է ջրի էությանը՝ արմատներ ունենալով դեռևս հնագույն հայկական առասպելաբանության մեջ:
Logistcoop-ը լոգիստիկայի անխափան կառավարման հարթակ է: Պլատֆորմը միացնում է արտադրողներին, մատակարարներին, պահեստներին և խանութներին՝ ստեղծելով մատակարարման համապարփակ ցանց: Միջազգային բեռնափոխադրումների օդային և ծովային առաջին կարգի մասնագետների հետ մենք կառուցում ենք հաջող համագործակցություն՝ մնալով ոլորտի առաջատար դիրքերում: